Եգիպտացորենի դաշտում վթարային վայրէջք կատարած А321 օդանավի երկրորդ օդաչուն հիվանդանոցում է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 16, 24News

օդաչու

ՌԴ Մերձմոսկովյան շրջանի եգիպտացորենի դաշտում երեկ առավոտյան վթարային վայրէջք կատարած А321 օդանավի երկրորդ օդաչուն՝ Գեորգիյ Մուրզինը, հիվանդանոց է տեղափոխվել, հայտնում է 360 հեռուստաալիքի կայքը:

«Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության կոմերցիոն տնօրեն Կիրիլ Սկուրատովի խոսքով՝ օդաչուն կրծքավանդակի շրջանում վնասվածքներ է ստացել, սակայն «նրա հետ ամեն ինչ կարգին կլինի»:

Հիշեցնենք, որ ռուսական «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության А321 օդանավը երեկ առավոտյան վթարային վայրէջք է կատարել Մերձմոսկովյան շրջանում՝ «Ժուկովսկի» օդանավակայանից օդ բարձրանալուց հետո: Օդանավում գտնվել է 234 մարդ, այդ թվում՝ 7 հոգանոց անձնակազմը: Նշենք, որ օդանավում նաև հայեր են եղել:

Այն Մոսկվայից Սիմֆերոպոլ էր թռչում: Բարձրություն հավաքելու ժամանակ օդանավը բախվել է երամի, ինչի հետևանքով երկու շարժիչներն անջատվել են, քանի որ դրանցում թռչուններ են հայտնվել: 

Օդանավի անձնակազմը որոշել է վայրէջք կատարել եգիպտացորենի դաշտում՝ օդանավակայանի թռիչքուղուց 1 կմ հեռավորության վրա: Օդանավը վայրէջք է կատարել չբացած շասսիով: Ուղևորները տարհանվել են փչովի թեքահարթակներով:

Օդանավի անձնակազմին անգամ Կրեմլում հերոս են համարում: Սակայն առաջին օդաչու Դամիր Յուսուպովն իրեն հերոս չի համարում

«Շատերն են ասում, որ հերոս եմ, սակայն ես, անկեղծ ասած, ինձ այդպիսին չեմ համարում, որովհետև կատարել են այն, ինչ պետք է անեի՝ փրկեի օդանավը, ուղևորներին, անձնակազմը»,- ասել է նա: