ԱԻՆ Փրկարար ծառայությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 16, 24News

9674974

Փրկարար ծառայությունում օգոստոսի 16-ին տեղի է ունեցել աշխատանքային  խորհրդակցություն, որը վարել է փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ գեներալ մայոր Վրեժ Գաբրիելյանը:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մարզային փրկարարական վարչությունների պետերը,  կառուցվածքային ստորաբաժանումների մասնակից  ղեկավարները ծառայության Վ. Գաբրիելյանին  զեկուցել են օգոստոսի 10-16 հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների ամփոփ տեղեկատվությունը: Լսելով զեկույցները՝ գեներալն առանձնահատուկ անդրադարձել է երկրում տիրող հրդեհավտանգ իրավիճակին, որի հիմնական պատճառը եղանակային բարձր ջերմաստիճանով պայմանավորված մարդկային գործոնն է: Պատասխանատու վարչություններին հանձնարարվել է 5 օրյա ժամկետում ներկայացնել հասարակական հնչեղություն ունեցած հրդեհների ամբողջական ուսումնասիրությունները՝  հրդեհների բռնկման վերլուծությունների և եզրակացությունների համար:

Վ. Գաբրիելյանը տեղեկացրել է, որ այսուհետ հայտնաբերված և վնասազերծված  պայթուցիկ արկերի, սարքավորումների ոչնչացումն իրականացվելու է նախարարության միջոցներով՝ համապատասխան տարածքում: Նա նշել է, որ գործառույթն արդեն սկսված է: Ամփոփելով խորհրդակցությունը՝ պարոն Գաբրիելյանը նշել է, որ Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհին՝ «Արևիկ» ազգային պարկի մոտակա անտառում,  կան ծխացող օջախներ, որտեղ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատները շարունակում են  իրականացնել  հրդեհաշիջման աշխատանքներ: Տրված է հրդեհի մեկուսացում:

Դեպքերի ընթացքից ելնելով՝ կոչ է արել լինել ավելի զգոն՝ պատրաստ լինելով կատարել իրավիճակից բխող գործողություններ: Հաշվետու ժամանակաշրջանում «911» ծառայության կենտրոնական ահազանգման կենտրոնում սպասարկվել է 21.575 զանգ: Բժշկական և հոգեբանական խորհրդատվության գծով սպասարկվել է համապատասխանաբար՝ 26 և 12 ահազանգ: Հակահրդեհային ազդարարման համակարգով սպասարկվել է 74 ահազանգ, «911 SMS» համակարգով գրանցվել է 214 հաղորդագրություն: Գրանցված հրդեհներից 16-ը տեղի են ունեցել շենք-շինություններում, 192-ը՝ բուսածածկ տարածքներում (այրվել է մոտ 377 հա տարածք): 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news