«Կուբանի» նախկին սեփականատերն 9 տարվա ազատազրկման է դատապարտվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 16, 24News

Օլեգ Մկրտչյա

Ռուսական «Կուբան» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր, ուկրաինական «Դոնբասի արդյունաբերական միություն» մետալուրգիական կորպորացիայի գլխավոր տնօրեն Օլեգ Մկրտչյանը հանցակիցների հետ կազմակերպված խմբող առավել խոշոր չափերի խարդախության համար դատապարտվել է 9 տարվա ազատազրկման, հաղորդում է rapsinews.ru-ն։

Դատավճիռն ընդունել է Մոսկվայի քաղաքային դատարանը։ Օլեգ Մկրտչյանը չի ընդունում մեղքը։

Դատարանի որոշմամբ, Մկրտչյանը պետք է վճարի 900 հազար ռուբլի տուգանք, իսկ «Արդյունաբերական ակտիվներ հիմնադրամի» օգտին փոխանցի 198 միլիարդ ռուբլի։

Քննության վարկածով, Մկրտչյանը 2009-2013 թվականներին օֆշորային ընկերությունների միջոցով «Внешэкономбанк»-ից ստացել է վարկային միջոցներ եւ կատարել է ավելի քան 1 միլիարդ ռուբլու խարդախություն։

Մկրտչյանը կալանավորված է 2019թ․ փետրվարի 8-ից։