«Ջերմուկում ջուրը թանկ է ոսկուց, մի՛ աղտոտեք օդն ու ջուրը»․ հանրահավաքը մեկնարկեց

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

1

Ջերմուկում մեկնակել է հանրահավաք որին մասնակցում են տարածաշրջանի բնակիչները՝ ջերմուկցիները, գնդեվազցիները, կեչուտցիները։ Հանրահավաքի մասնակիցները դեմ են հանքի շահագործմանը, որը ոչ միայն կարող է բնապահպանական խնդիր առաջացնել տարածաշրջանի բնակիչների համար, այլև լրջորեն վնասել զբոսաշրջությանը։

«Ջերմուկում ջուրը թանկ է ոսկուց, մի՛ աղտոտեք օդն ու ջուրը», «Մենք ուզում ենք առողջ կյանք, ոչ թե հանք» պաստառներով բնակիչները դուրս են եկել փողոց՝ իշխանության ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրելով բնապահպանական խնդրի վրա։

Նախատեսվող հանրահավաքի մասին հայտարարություն էր տարածել Հայկական բնապահպանական ճակատը։

«Այսօր՝ ժամը 17:00-ին, Ջերմուկի տաքսիների կանգառում կայանալու է մեծ հանրահավաք՝ հանուն Ամուլսարի: Ջերմուկի, Կեչուտի, Գնդեվազի բնակիչները՝ մեծից փոքր, ևս մեկ անգամ հավաքվում են՝ վերահաստատելու իրենց կամքը՝ Ամուլսարը սար է մնալու: Հայաստանի բոլոր բնակավայրերից մարդկանց կոչ ենք անում միանալ հանրահավաքին: 

Ջերմուկցիները հրավիրում են վարչապետ Փաշինյանին՝ գալ Ջերմուկ և իրենց հետ քննարկել քննչականի պատվիրած ուսումնասիրության արդյունքները՝ ինչպես պայմանավորվել էին 2018 թ. դեկտեմբերին»,-նշված է հայտարարության մեջ:

Հանրահավաքին կարող եք հետևել հետևյալ հղումով։