Հրաչյա Հակոբյանը հերքում է, որ աջակցություն է հայտնել Նավալնիին և Ռուսաստանի ցույցերին

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

Հրաչ

Ռուսական կայքերից մեկում օրեր առաջ հրապարակվել է հոդված, ըստ որի՝ Հայաստանի Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը զորակցություն է հայտնել Ռուսաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին: Պատգամավորը ֆեյսբուքյան էջում հերքել լուրը՝ տեղեկացնելով, որ  հոդվածին կցված և իրեն վերագրվող նամակը կեղծված է։ Հրաչյա Հակոբյանի գրառումը՝ ստորև․

«Օրեր առաջ ռուսական կայքերից մեկում հրապարակվել է հոդված, ըստ որի՝ ես իմ զորակցությունն եմ հայտնում Ռուսաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին` ի աջակցություն Ալեքսեյ Նավալնիին։ Ավելին, հոդվածին կից հրապարակել են իբրև թե իմ կողմից «Բաց հասարակություն» համաշխարհային ֆոնդի նախագահ Գրեյ Թեյլորին ուղղված նամակ: Այս ամենը իրականությանը չի համապատասխանում։ Կեղծված են և՛ ՀՀ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը»,- գրել է Հրաչյա Հակոբյանը, ապա տեղեկացրել, որ պատրաստվում է դիմել իրավապահ մարմիններին:

1