«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացուհու պայուսակից բջջային հեռախոս է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 16, 24News

ՔԿՀ_

Օգոստոսի 16-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ Ս. Գ.- ին երկարատև տեսակցության եկած քաղաքացուհի Ա. Լ.-ի պայուսակում նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերել են բջջային հեռախոս:

Ըստ քաղաքացուհու հայտարարության՝ բջջային հեռախոսը ցանկացել էր փոխանցել ամուսնուն:

Իսկ օգոստոսի 15-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իրականացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են 4 բջջային հեռախոս, 1 ականջակալ, 1 wi-fi սարք և գործարանային արտադրության 47 հատ խաղաթուղթ։

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ ԱՆ քրեակատարողական
ծառայության հանրային 
կապերի բաժին