Հայ մաքսավորները մինի-ֆուտբոլի միջազգային մրցաշարում զբաղեցրել են երրորդ հորիզոնականը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 1624News

/

Պետական եկամուտների կոմիտեի մինի-ֆուտբոլի թիմը բրոնզե մեդալով է վերադարձել Բելառուսում կայացած մինի-ֆուտբոլի միջազգային մրցաշարից: Ինչպես տեղեկացրին Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապեր բաժնից, Բրեստ քաղաքում մաքսային ծառայությունների միջև կայացած մինի-ֆուտբոլի 13-րդ միջազգային մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի և Սլովակիայի մաքսային ծառայությունների թիմերը:

«Պետական եկամուտների կոմիտեի թիմը Բելառուսում մասնակցել է մինի-ֆուտբոլի մաքսային ծառայությունների միջև անցկացված 13-րդ միջազգային մրցաշարին: Հայաստանի մաքսային ծառայության թիմին համառ մրցապայքարում հաջողվել է զբաղեցնել երրորդ հորիզոնականը»,- նշված է հաղորդագրությունում:

ՊԵԿ-ի թիմը ևս մեկ մրցանակ է ստացել վստահելի համագործակցության և ամենակազմակերպված թիմ լինելու համար:

Տեսանյութեր

Live

Լրահոս