Փաշինյանի պոպուլի՞զմ, թե՞ բաց կառավարում. թեժ բանավեճ՝ 24TV-ում

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարուքյանի ուղիղ եթերի քննարկումը հենց բաց ու թափանցիկ կառավարման վառ օրինակ էր, ինչը նախկինում երազել անգամ հնարավոր չէր: Այս մասին 24TV-ի եթերում ասել է Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը:

ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանն էլ համոզված է, որ թե՛ վերոհիշյալ հանդիպումը, թե՛ մայրաքաղաքի փողոցներով ավտոբուսով զբոսնելն ու օտարերկրացի զբոսաշրջիկներին անձամբ Երևանի տեսարժան վայրերը ներկայացնելը շոու էր:

Թեժ բանավեճի ընթացքում բանախոսներն անդրադարձել են Հայաստանի նաև ներքաղաքական օրակարգում առկա մի շարք ուշագրավ թեմաների:

Մանրամասները՝ տեսանյութում: