Քանաքեռավանում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 1624News

.

Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի 13-րդ փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի խոհանոցում հրդեհ է բռնկվել:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությամ Տեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել են պահարանն ու պատուհանը, իսկ սառնարանը այրվել է մասամբ:

«Օգոստոսի 16-ին, ժամը 10:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի 13-րդ փողոցի թիվ 5 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ հրշեջ և հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Քանաքեռավան գյուղի 13-րդ փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի խոհանոցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:46-ին, մարվել՝ 10:52-ին»,- նշված է հաղորդագրությունում: