«Իմ քայլը» հիմնադրամն ու ԿԳՄՍ-ը կնախաձեռնեն Դիլիջանի Կոմպոզիտորների տան վերանորոգումը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 1624News

.

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանի և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի ուղեկցությամբ այցելել է Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տուն: Ինչպես տեղեկացրին Աննա Հակոբյանի գրասենյակից, շրջայցից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել «Իմ քայլը» հիմնադրամի, ԿԳՄՍ նախարարության ու Հայաստանի կոմպոզիտորների միության համատեղ ջանքերով մշակել և իրականացնել Դիլիջանի Կոմպոզիտորների ստեղծագործական տան վերանորոգման և զարգացման համապարփակ ծրագիր:

«Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի առաջնորդությամբ հյուրերը շրջել են ստեղծագործական տան տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին։ Միության նախագահը հյուրերին պատմել է տան անցյալի մասին, ուղեկցել նրանց Լյուդվիգ վան Բեթհովենի անվան համերգասրահ, իսկ 21 համարի քոթեջում, որտեղ ժամանակին բնակվել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը, կատարել մեծանուն կոմպոզիտորի սիրված ստեղծագործություններից։ Նա ներկայացրել է Կոմպոզիտորների տան զարգացման իր տեսլականը, այդ թվում՝ հաջորդ տարի՝ 2020 թվականին Բեթհովենի ծննդյան 250-ամյակի կապակցությամբ այնտեղ միջազգային փառատոն անցկացնելու գաղափարը։

Աննա Հակոբյանն անդրադարձել է ստեղծագործական տան ներկայիս ընդհանուր առմամբ ոչ բարվոք պայմաններին և զարգացման հեռանկարներին ու ծրագրերին:

«Մեր նպատակը պետք է լինի կարճ ժամանակում սա դարձնել ծաղկուն և չափազանց խնամված վայր, որ մարդը մտնի և հաղորդակից լինի ողջ փառահեղ պատմությանը: Այս տունը պետք է դառնա հյուրընկալ վայր փառատոների, երաժշտական արվեստի միջազգային իրադարձությունների համար»,- ասել է Հակոբյանը:

Դիլիջանի Կոմպոզիտորների ստեղծագործական տան վերանորոգման և զարգացման համապարփակ ծրագրի հաջող մեկնարկի դեպքում արդեն հաջորդ տարի ստեղծագործական տան համերգասրահում կանցկացվի Լյուդվիգ Վան Բեթհովենի 250-ամյակին նվիրված միջազգային փառատոն:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news