Մեգան Մարքլը կրկին «պարտվել Է» Քեյթ Միդլթոնին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 1624News

/

YouGov բրիտանական պետական պորտալը հայտարարել Է թագավորական ընտանիքի` առավել մեծ ժողովրդականություն վայելող անդամի շուրջ հարցման արդյունքները: Դրանք հրապարակել Է Daily Mail-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ցուցակի առաջին տեղն զբաղեցրել Է Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին: Նրա ժողովրդականությունը հաստատել Է հարցված բրիտանացիների 72 տոկոսը: Թագուհուն հաջորդում են նրա թոռները՝ արքայազն Հարրին եւ արքայազն Ուիլյամը՝ երկրորդ եւ երրորդ տեղերը՝ համապատասխանաբար (71 տոկոս եւ 69 տոկոս):

Արքայազն Ուիլյամի կինը՝ Քեյթ Միդլթոնը, 64 տոկոսով զբաղեցրել Է չորրորդ հորիզոնականը եւ առաջ անցել արքայազն Հարրիի կնոջից՝ նախկին դերասանուհի Մեգան Մարքլից (49 տոկոս): Վերջինս զբաղեցրել Է վեցերորդ տեղը՝ զիջելով թագուհու ամուսնուն՝ արքայազն Ֆիլիպին, որը հայտնվել Է հինգերորդ դիրքում (նրա ժողովրդականությունը հաստատել Է հարցման մասնակիցների 54 տոկոսը):

Ընդամենը հետազոտությանը, որն անցկացվել Է 2018 թվականի հունիսից մինչեւ 2019 թվականի հունիսը, մասնակցել են ինը հազար բրիտանահպատակներ: Հունիսին Սասեքսի դուքսն ու դքսուհին, Tatler հանդեսի վարկածով, տեղ չեն գտել տարվա ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշում այն դեպքում, երբ Քեմբրիջի դուքսերը գլխավորել են այն:

Այսպիսով, վարկանիշի առաջին տեղում հայտնվել են Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը եւ նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը: Նրանց հաջորդել են բրիտանացի դերասան Իդրիս Էլբան՝ իր մոդել կնոջ՝ Սաբրինայի հետ:

Տեսանյութեր

Live

Լրահոս