Ուկրաինաբնակ հայազգի գործարարին Մոսկվայում 9 տարվա ազատազրկման են դատապարտել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 1624News

.

Մոսկվայի քաղաքային դատարանը ուկրաինաբնակ հայազգի գործարար, «Կուբան» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր և «Դոնբասի արդյունաբերական միություն» մետաղագործական ընկերության հիմնադիրներից մեկին՝ Օլեգ Մկրտչյանին, մեղավոր է ճանաչել հատկապես խոշոր չափերի խարդախության գործով: Այս մասին հաղորդում է РБК-ն:

Մոսկվայի քաղաքային դատարանի մամլո քարտուղարի փոխանցմամբ, դատարանը վճռել է Մկրտչյանի նկատմամբ պատիժ սահմանել ընդհանուր ռեժիմի գաղութում 9 տարվա ազատազրկման և 900 000 ռուբլի տուգանքի տեսքով:

Բացի այդ, դատարանը բավարարել է Արդյունաբերական ակտիվների հիմնադրամի քաղաքացիական հայցը Մկրտչյանից ավելի քան 198 մլրդ ռուբլի գանձելու մասին: Պահպանվել է նաև գործարարի 8 մլրդ դոլար կարողության նկատմամբ սահմանված կալանքը: