Վրաստանը սահմանափակել է Հայաստանը Ռուսաստանին միացնող ավտոճանապարհի երթևեկությունը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 1624News

.

Վրաստանի կողմից դեպի ռուս-վրացական սահմանը տանող ճանապարհին սահմանափակումներ են սահմանվել ցերեկային ժամերին տրանսպորտային միջոցների երթևեկության համար: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն:

Աղբյուրի փոխանցմամբ սահմանափակումները պայմանավորված են Մցխեթա-Ստեփանծմինդա-Վերին Լարս միջպետական ավտոճանապարհի 125-րդ կիլոմետրին՝ Թերեք գետով անցնող կամրջի վրա, իրականացվող վերանորոգման աշխատանքներով:

Օգոստոսի 19-22-ն ընկած ժամանակահատվածում ամեն օր 12:00-16:00-ն արգելվում է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների համար երթևեկությունն ազատ է:

Երթևեկությունն ամբողջովին ազատ է օրվա մնացյալ ժամերին: