«Մեր Էրգիր» ռեստորանի լողավազանում տղամարդու դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 1624News

.

Արմավիրի մարզում այսօր՝ օգոստոսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել, հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 18:30-ի սահմաներում Էջմիածնի շտապօգնության հերթապահ խումբը ոստիկանության Վաղարաշապատի բաժին հայտնել է, որ կանչով մեկնել են Ակնաշեն գյուղ, որտեղ «Մեր Էրգիր» ռեստորանային համալիրի տարածքում հայտնաբերել են տղամարդու դի:

Ոստիկաններն ու քննիչները նշված ռետսորանային համալիրի լողավազանում հայտնաբերել են Արտաշատ քաղաքի բնակիչ, 44-ամյա Արմեն Բ.-ի դին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր և վնասվածքներ չեն հայտնաբերվել:

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ըստ աղբյուրի՝ Արմեն Բ.-ի դին լողավազանում հայտնաբերել է նրա կինը:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news