Քաղաքացին կամավոր զենք է հանձնել ոստիկաններին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 1624News

.

Քաղաքացուհին դատարկ պահունակով ինքնաձիգ է կամավոր հանձնել Կումայրիի ոստիկաններին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից, զենքը պատկանել է կնոջ հանգուցյալ հորը:

«Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊ, Շիրակի մարզային վարչությունների և Կումայրիի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացրած բացատրական աշխատանքի շնորհիվ, օգոստոսի 15-ին մի կին կամավոր ոստիկաններին է հանձնել գործարանային արտադրության, առանց գործարանային համարի ինքնաձիգ, դատարկ պահունակով: Քաղաքացին հայտնել է, որ ինքնաձիգը հայտնաբերել է նույն օրը իրենց խորդանոցում մաքրման աշխատանքներ կատարելիս: Զենքը պատկանել է հանգուցյալ հորը: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Ոստիկանությունը հիշեցնում է, որ զենքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից:

Տեսանյութեր

Live

Լրահոս