Կուբայի լողափերից մեկում կայծակի հարվածից 5 մարդ է մահացել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

1

Կուբայի լողափերից մեկում կայծակի հարվածից 5 մարդ է մահացել՝ երկուսը մեծահասակ, երեքը՝ անչափահաս: Եվս մի անչափահաս տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է «РИА Новости»-ն:

Նշվում է, որ Կուբայում կայծակի հարվածները հազվադեպ երևույթ չեն՝ հատկապես Մայաբեկե շրջանում և հատկապես փոթորիկների շրջանում` մայիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում: