10:30-16:00-ն փակ կլինի Արմենակյան փողոցից մինչև Տիգրան Մեծի պողոտա ընկած հատվածը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 17, 24News

հգգ

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ այսօր՝ օգոստոսի 17-ին՝ ժամը 10:30-ից մինչև 16:00-ն, փակ կլինի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի Արմենակյան փողոցից մինչև Տիգրան Մեծի պողոտա ընկած հատվածը:

«Հարգելի համաքաղաքացիներ, սանմաքրման աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի օգոստոսի 17-ին՝ ժամը 10:30-ից մինչև 16:00-ն, փակ կլինի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի Արմենակյան փողոցից մինչև Տիգրան Մեծի պողոտա ընկած հատվածը:

Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք Ձեր ներողամտությունը»,- ասված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Live

Լրահոս