Մոսկվայի օդանավակայաններում 15 չվերթ հետաձգվել է, 9-ը՝ չեղարկվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

1

Մոսկվայի օդանավակայաններում 15 չվերթ հետաձգվել է, 9-ը՝ չեղարկվել, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Яндекс.Расписания» ծառայության տվյալներով՝ մոսկովյան ժամանակով ժամը 08:35-ի դրությամբ՝ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 1 չվերթ, «Դոմոդեդովո»-ում՝ 11 չվերթ, 9-ը՝ չեղարկվել է, «Շերեմետևո»-ում հետաձգվել է 3 չվերթ:

Ավելի վաղ Հիդրոմետկենտրոնը տեղացող անձրևների և կայծակի պատճառով եղանակային վտանգի «դեղին» մակարդակ էր հայտարարել Մոսկվայում և Մոսկվայի մարզում;