Արմավիրում Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

1

Երեկ վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 41-ամյա Նարեկ Բ-ն իր վարած Opel Vectra մակնիշի 11 XX 111 համարանիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքի Գարեգին Նժդեհի անվան թիվ 8 ավագ դպրոցի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Վարդուհի Ս-ին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news