ՎԵՏՕ շարժումը մոտոերթ է իրականացնում ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 17, 24News

motoert

ՎԵՏՕ շարժումն այսօր` օգոստոսի 17-ին, ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման իրազեկման ակցիա է իրականացնում հանրապետության 11 քաղաքներում։

Նախաձեռնության հեղինակ Նարեկ Մալյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ երեք ամիս առաջ հիմնադրել են մոտոակումբը, և ընկերներով որոշել են քարոզել տղամարդկային ապրելակերպը, նրանց կարգախոսն է` «Տղա եղեք»

«Այս երկրում վերջին տարիներին տղամարդկությունը միակ չքարոզվող բանն է: Մենք հիմնադրեցինք “Սեւ ագռավներ” մոտակումբը: Այսօրվա մոտոերթը Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ է, քաղաքական բաղադրիչ այն իր մեջ չի պարունակում, բայց այդ կոնվենցիայի վավերացման մեջ մենք խութեր ենք տեսնում: Թռուցիկներ ենք բաժանելու ճանապարհին, իրազեկելու ենք մարդկանց կոնվենցիայում առկա վտանգների մասին: Մենք տեսանք, որ կոնվենցիայի վարերացման նախապատրաստական աշխատանքներ էին տանում, բռնաբարության մասին կեղծ նամակներ էին հրապարակում ֆեյսբուքում, մենք իրազեկման ակցիա ենք անելու»,- ասաց Նարեկ Մալյանը` նշելով, որ այսօր կլինեն մի քանի քաղաքներում, այնուհետեւ կգշերեն վրաններում, այնուհետեւ կշարունակենք մոտոերթը:

Մոտոերթը մեկնարկեց Հաղթանակ զբոսայգու տարածքից, նրանք կանցնեն հետեւյալ քաղաքներով.

1. Աբովյան

2. Չարենցավան

3. Հրազդան

4. Սևան

5. Դիլիջան

6. Վանաձոր

Օգոստոսի 18

1. Սպիտակ

2. Գյումրի

3. Արթիկ

4. Թալին

5. Աշտարակ

Մոտոերթի փակումը կազդարարվի ռոք համերգով։