Կոտայքի մարզում Suzuki-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

1

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում Suzuki մակնիշի 33 AT 178 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 26 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին։

Ինչպես հայտնում է  shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները։

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news