Ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացրել Արարատի մարզում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 17, 24News

Օգոստոսի 15-ին ոստիկանության Արարատի մարզային վարչության ու ենթակա Արտաշատի, Մասիսի և Արարատի բաժինների ծառայողներն իրականացրել են ուժեղացված ծառայություն, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նպատակը՝ հանցագործությունների ու իրավախախտումների նախականխումը, կանխումն ու բացահայտումն էր:

Արդյունքում կասկածանքով ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել և բերվել  13 անձինք:
Հայտնաբերվել են նաև ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ կատարած վարորդներ:

Որոշ խախտումների համար կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, իսկ մի քանի մեքենա տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք: 
Ուժեղացված ծառայությունները շարունակական են:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news