Քանաքեռավանի բնակիչը առավոտյան ոչխաների մի մասը հոշոտված է գտել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

1

Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի բնակիչ Մուրադ Օզմանյանն առավոտյան ոչխաների մի մասը վնասված ու հոշոտված է գտել: Նա ոչխարները ոչ թե անասնագոմում էր պահում, այլ տնից բավական հեռու ցանցով առանձնացված տարածքում: Վնասվել է 5 ոչխար, 15-ը հոշոտված են: 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջին երեք տարում այս գյուղում նման դեպք չէր եղել:

Գյուղապետարանում կարծում են, որ վայրի շներն են ոչխարներին հոշոտել: