Անակնկալներ սպասվում են․ Օբաման հնարավոր է Հայաստան գա․ «WCIT 2019»-ի կազմակերպիչ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

1

Երևանում կայանալիք «WCIT 2019» ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին մասնակցելու համար Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն արդեն 4 ամիս  բանակցում է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի գրասենյակի հետ։

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ, համաժողովի կազմակերպիչ Ալեքսանդր Եսայանը:

«Այս պահին այս առումով ավելին չենք կարող ասել, սակայն կասեմ, որ անակնկալներ սպասվում են»,-ասաց նա: