Օդեսայի հյուրանոցում հրդեհի հետևանքով վիրավորների թվում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան.դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

1

Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է:

«Օգոստոսի 16/17-ի գիշերն Օդեսայի «Տոկիո սթար» հյուրանոցում ուժեղ հրդեհ է բռնկվել, որի արդյունքում առնվազն 8 հոգի զոհվել է, ևս 10 հոգի վիրավորվել: 

Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է տեղի ոստիկանության և արտակարգ իրավիճակների մարմինների հետ: Ըստ ոստիկանության տվյալների` վիրավորների թվում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան: Զոհվածների որոշ մասի ինքնությունն առայժմ ճշտված չէ»:

1