60-ամյա վարորդը Mitsubishi-ով բախվել է արգելապատնեշին, հոսպիտալացվել, հետո աննկատ հեռացել

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

1

Օգոստոսի 17-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմանում Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ՝ 60-ամյա Սերժիկ Վարդանյանը իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ պայմաններում բախվել է Արտաշատի խճուղի թիվ 96/1 հասցեի դիմաց ճանապարհի արգելապատնեշին։ Վարորդ Ս. Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։ Այդ մասին shamshyan.com-ը։

1

Ըստ այղբյուրի՝ ճանապարհային ոստիկաններն ու հետաքննիչ Ա. Թևոսյանը մեկնել են հիվանդանոց, որտեղ էլ պարզել են, որ վարորդ Ս. Վարդանյանը հիվանդանոցից, առանց բժիշկներին տեղյակ պահելու, հեռացել է։ 

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։

1