Վիճաբանություն՝ Նոր Նորքում․ 34-ամյա տղամարդը կրակել է իր բնակարանի պատուհանից

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

 

1

Օգոստոսի 16-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ Նոր Նորքի 8-րդ զանգվածի 35 շենքի մոտ կռիվ է և կրակոցի ձայն է լսվել:

Մեկնած ոստիկանության օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 22.30-ին, նշված շենքի բակում 59-ամյա մի տղամարդու և այլ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանությունը դադարեցնելու նպատակով, 34-ամյա մի քաղաքացի կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը իր բնակարանի պատուհանից, իրեն պատկանող «Զորակ» տիպի գազային ատրճանակով կրակել է օդ:

Նա բերման է ենթարկվել, ներկայացրել ատրճանակը: Նշանակվել է փորձաքննություն:  Ձեռնարկվում են միջոցառումներ վիճաբանության մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: