Հրդեհ՝ Վեդիում․ տներից մեկի բակում 35 հակ անասնակեր է այրվել

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

«911» ծառայությանն օգոստոսի 16-ին, ժամը 17:24-ին  ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքում Նելսոն Ստեփանյան փողոցի տներից մեկի բակում այրվում է խոտածածկ տարածք: Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:46-ին, մարվել՝ 18:10-ին: Այրվել է 35 հակ անասնակեր: