23-ամյա երիտասարդը Չարենցի փողոցից բերման է ենթարկվել․ նրա մոտ ատրճանակ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

ատրճանակ

«Կանեփ-Կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում օգոստոսի 16-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները զենք, զինամթերք կրելու եւ պահելու կասկածանքով Չարենցի փողոցի 1 հասցեի մոտից ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել 23-ամյա մի երիտասարդի:

Ոստիկանությունը հայտնում է, որ նրա մոտից հայտնաբերվել է «Բայկալ» տիպի գազային ատրճանակ իր պահունակով՝ լիցքավորված 3 գնդիկներով:

Նշանակվել է փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր: