Մեր նպատակը չէ, որ փող աշխատենք, այլ փող աշխատեք, հարստանաք, հարստացնեք երկիրը․ վարչապետ

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

«Իմ քայլը՝ հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տնտեսության 3 առաջնահերությունների մասով Կոտայքի մարզում առաջընթաց կա։ Դրանցից մեկը արդյհունաբերությունն է։ Նիկոլ Փաշինյանը որպես հաջողված օրինակ ներկայացրել է ելակի արտադրությունում գրանցված հաջողությունը, որի արդյունահանման ծավալը 2019 թվականին 3 անգամ աճել է։

Վարչապետը նաև նշել է, որ համաժողովի նպատակը քաղաքացիներին տնտեսական գործունեության մղելն է, ցույց տալը, որ կառավարությունը շահագրգիռ է այդ հարցում։

«Մեր շահագրգռությունն այն չէ, որ փող աշխատենք, մեր շահագրգռությունն այն է, որ դուք փող աշխատեք, և դա մենք համարում ենք մեր առաքելությունը»,- ասել է Փաշինյանը ու հավելել, որ սա է տնտեսական ֆորումի ամենակարևոր ուղերձը՝ ուղղված գործարարին։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news