ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News
«Իմ քայլը՝ հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տնտեսության 3 առաջնահերությունների մասով Կոտայքի մարզում առաջընթաց կա։ Դրանցից մեկը արդյհունաբերությունն է։ Նիկոլ Փաշինյանը որպես հաջողված օրինակ ներկայացրել է ելակի արտադրությունում գրանցված հաջողությունը, որի արդյունահանման ծավալը 2019 թվականին 3 անգամ աճել է։
Վարչապետը նաև նշել է, որ համաժողովի նպատակը քաղաքացիներին տնտեսական գործունեության մղելն է, ցույց տալը, որ կառավարությունը շահագրգիռ է այդ հարցում։
«Մեր շահագրգռությունն այն չէ, որ փող աշխատենք, մեր շահագրգռությունն այն է, որ դուք փող աշխատեք, և դա մենք համարում ենք մեր առաքելությունը»,- ասել է Փաշինյանը ու հավելել, որ սա է տնտեսական ֆորումի ամենակարևոր ուղերձը՝ ուղղված գործարարին։