Օդանավակայանի զուգարանից կինը «Այֆոն XR» բջջային հեռախոս էր գողացել

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

1

Օգոստոսի 16-ին ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի գծային բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի կին օդանավակայանի մեկնման սրահի զուգարանից գողացել է «Այֆոն XR» բջջային հեռախոս:

Ոստիկանների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ գողությունը կատարելու կասկածանքով կինը հրավիրվեց գծային բաժին:

Նա բացատրական աշխատանքի շնորհիվ տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել բջջային հեռախոսը: Տուժողը հայտնաբերվել է: Հեռախոսը վերադարձվել է տիրոջը, որն էլ հրաժարվել է հաղորդում տալ: Նախապատրաստվում են նյութեր:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news