ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News
Օգոստոսի 16-ին ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի գծային բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի կին օդանավակայանի մեկնման սրահի զուգարանից գողացել է «Այֆոն XR» բջջային հեռախոս:
Ոստիկանների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ գողությունը կատարելու կասկածանքով կինը հրավիրվեց գծային բաժին:
Նա բացատրական աշխատանքի շնորհիվ տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել բջջային հեռախոսը: Տուժողը հայտնաբերվել է: Հեռախոսը վերադարձվել է տիրոջը, որն էլ հրաժարվել է հաղորդում տալ: Նախապատրաստվում են նյութեր: