Կինը կամավոր զինամթերք է հանձնել ՀՀ ոստիկաններին. այն պատկանել է իր հանգուցյալ ամուսնուն

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

․

«Կանեփ-Կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքի շնորհիվ, օգոստոսի 16-ին մի քաղաքացուհի կամավոր հանձնել է «ՌԴԳ» տեսակի նռնակ՝ իր պայթուցիչով և 37 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ:

Նա հայտնել է, որ դրանք հայտնաբերել է նույն օրը` ժամը 8-ի սահմաններում իրենց տան նկուղում մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ: Դրանք պատկանել են իր հանգուցյալ ամուսնուն: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news