Արարատի մարզում մեկ օրում բերման է ենթարկվել 13 քաղաքացի

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

Օգոստոսի 15-ին ոստիկանության Արարատի մարզային վարչության ու ենթակա Արտաշատի, Մասիսի եւ Արարատի բաժինների ծառայողներն իրականացրին ուժեղացված ծառայություն:

Ոստիկանությունից հայտնում են, որ նպատակը հանցագործությունների ու իրավախախտումների նախականխումը, կանխումն ու բացահայտումն էր:

Արդյունքում կասկածանքով ոստիկանության բաժիններ բերման ենթարկվեցին եւ բերվեցին 13 անձինք:

Հայտնաբերվեցին նաեւ ճանապարհային երթեւեկության կանոնների կոպիտ խախտումներ կատարած վարորդներ: Որոշ խախտումների համար կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, իսկ մի քանի մեքենա տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք:

Ուժեղացված ծառայությունները շարունակական են: