Ալավերդիում երկրորդ հարկի պատուհանից ընկած 3-ամյա փոքրիկն ուղղաթիռով տեղափոխվել է Երևան

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

․

Ալավերդիում 3-ամյա փոքրիկն ընկել է երկրորդ հարկի պատուհանից: Վերջինս ուղղաթիռով շտապ տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Այս մասին հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամլո ծառայությունը:

Նշվում է, որ փոքրիկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վիճակը գնահատվում է կայուն ծանր: Աղջնակի մոտ առկա է գանգուղեղային փակ վնասվածք, բայց նկատվում է դրական դինամիկա:

Հիշեցնենք, որ այս շաբաթ սա արդեն երկրորդ դեպքն է, որ տուժածին տեղափոխելու համար օգտագործվում է սանավիացիան: Հորդորում ենք ծնողներին ուշադրության կենտրոնում պահել փոքրիկներին` նման դեպքերից խուսափելու համար: