Ոստիկանները «Կանեփ-կակաչ 2019» օպերացիա են իրականացրել ԱԺ-ում. կա բերման ենթարկված

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

․

Օգոստոսի 16-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ սառը զենք կրելու կասկածանքով ՀՀ Ազգային ժողովի նամակների բաժնից ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ նա Երևան քաղաքի բնակիչ, 44-ամյա Մուշեղ Հ.-ն է, ում մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ և ձեռնաշղթա: Արդեն Արաբկիրի ոստիկանությունում Մուշեղ Հ.-ն հայտնել է, որ ինքը Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի անվտանգության պետ է:

Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Մուշեղ Հ.-ն բաց է թողնել:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում: