Երիտասարդական ԱԱ․ Շանթ Խաչատրյանը հաղթեց թուրք ըմբիշին և դուրս եկավ եզրափակիչ

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

․

Էստոնիայի մայրաքաղաք Տալինում շարունակվող ըմբշամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունում Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ է դուրս եկել եզրափակիչ: Այս մասին գրում է Armsport.am-ը։

67 կգ քաշային Շանթ Խաչատրյանը 15:5 հաշվով  կամային և գեղեցիկ հաղթանակ տանելով թուրք ըմբիշի նկատմամբ՝ դուրս է եկել եզրափակիչ:

Երիտասարդական ԱԱ-ի չեմպիոնի կոչման համար մեր ըմբիշը կգոտեմարտի Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Շոթաձեի հետ: