Թուրքիան որոշել է 2-րդ ռազմաբազան հիմնել Կատարում

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

.

Թուրքիան շարունակում է մեծացնել իր ռազմական ներկայությունը Կատարում։  Թուրքական  «Ensonhaber» լրատվամիջոցը հայտնում է, որ Թուրքական իշխանությունները որոշում են կայացրել 2-րդ ռազմաբազան հիմնել Կատարում։ Որոշումը կայացվել է  2015թ-ին Կատարի ու Թուրքիայի միջև ռազմական ոլորտում կնքնված պայմանագրի շրջանակներում։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը:

Առաջիկա ամիսներին տեղի կունենա նոր հիմնվելիք այդ ռազմաբազայի բացումը։  Նախատեսվում է, որ ռազմաբազայի բացումը կանի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Հետաքրքրական է, որ Կատարում նոր ռազմաբազա հիմնելու Թուրքիայի որոշմանն արձագանքել է Սաուդյան Արաբիայի մամուլը։ Հրապարակվել են այդ թեմայով նյութեր հետևյալ վերնագրերով՝  «Կատարը Թուրքիայի գաղտնի օկուպացման տակ է», «Կատարը  խոնարհվեց Էրդողանի օկուպացման առջև»։

Հիշեցնենք, որ 2015-ին Թուրքիան և Կատարը կնքել էին Կատարում թուրքական ռազմաբազա հիմնելու մասին պայմանագիր: 2016-ին Կատարի և Թուրքիայի կառավարությունները կնքել էին Կատարում թուրքական ռազմաբազա տեղակայումն իրականացնելու համաձայնագիր, որը վավերացվեց Թուրքիայի խորհրդարանի կողմից:

Համաձայնագրի վավերացումից անմիջապես հետո Թուրքիան սկսեց զորքեր և զինտեխնիկա ուղարկել Կատարի թուրքական ռազմաբազա: 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news