Այսօր նշվում է լուսանկարի համաշխարհային օրը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 19, 24News

լուսանկարչական ապառատ

Օգոստոսի 19-ը լուսանկարի համաշխարհային տոնն է: Կորսկե Արայի նախաձեռնությամբ այն սկսել է նշվել 2009 թ․-ից։

1839 թվականին այդ օրը լայն հանրությանը ներկայացվել էր լուսանկարի ստացման մեթոդը՝ դագերոտիպիան, որը համարվում է լուսանկարի նախատիպը: Տոնի ամսաթիվը ընտրվել է հենց այդ առիթով։ Հայտնագործության հեղինակը Լուի Ժակու Մանդե Դագերան է, որից արտոնագիրը գնել էր Ֆրանսիայի կառավարությունը, որն էլ հայտարարել էր նրա հայտնագործությունը՝ որպես «նվեր աշխարհի համար»: Չէ որ Դագերի հայտնագործությունը դարձել էր առաջին քայլը լուսանկարը հանրամատչելի տեխնոլոգիագիա դարձնելու ճանապարհին: