Հավելյալ 2.1 մլրդ դրամ կտրվի մարտական դիրքերը խմելու հոսող ջրով ապահովելու համար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

1

ՀՀ կառավարությունը 2.1 միլիարդ դրամ հավելյալ միջոցներ կտրամադրի զինվորների մարտական հերթապահության պայմանները բարելավելու համար:

Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում.

«Ուրախ եմ տեղեկացնել, որ ՀՀ կառավարությունը 2.1 միլիարդ դրամ հավելյալ միջոցներ կտրամադրի զինվորների մարտական հերթապահության պայմանները բարելավելու, այդ թվում՝ մարտական դիրքերը խմելու հոսող ջրով ապահովելու համար»: