Հայաստանցի 2 ըմբիշներ դարձել են աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

1

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական թիմի երկու անդամները դարձել են աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրներ:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: 60 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը ըմբշամարտի երիտասարդական աշխարհի առաջնության եզրափակիչում 2։7 հաշվով պարտվեց Թուրքիայի ներկայացուցիչ Քերեմ Քամալին և դարձավ արծաթե մեդալակիր:

67 կգ քաշային Շանթ Խաչատրյանը ըմբշամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունում ևս դարձավ փոխչեմպիոնշ: Եզրափակիչում հայ ըմբիշը 3։6 հաշվով զիջեց Վրաստանի ներակայացուցիչ, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Գեորգի Շոթաձեին։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news