Մաշտոցի պողոտայում Mercedes-ը բախվել երկաթյա էլեկտրասյանը․ վիրավորները սիրիահայեր են

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

1

Երեւանում, այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08:15-ի սահմաններում Mercedes մակնիշի 01 MM 801 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մաշտոցի պողոտայում՝ Կառավարական ընդունելությունների տան դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել երկաթյա էլեկտրասյանը:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդն ու 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վիրավոր ուղեւորներին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները:

Ոստիկանությունը պարզում է վարորդի եւ վիրավորի ինքնությունը:

Աղբյուրը հայտնում է, որ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդն ու հիվանդանոց տեղափոխված ուղեւորները սիրիահայեր են: