ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News
Օգոստոսի 17-19-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Մասնավորապես` Երևան քաղաքում և Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 3 գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: