Փաշինյանը փակ հանդիպում կունենա «Իմ քայլը»-ի պատգամավորների հետ․ թեման՝ Ամուլսարի հարցն է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 19, 24News

Նիկոլ Փաշինյան_

Նախագահի նստավայրում ջերմուկցիների հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպում է ունենալու «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ:

Օրակարգում՝ Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված խնդիրն է լինելու: Հանդիպումը նախատեսված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում: