Բարսելոնայում կողոպտիչները հարձակվել են Աֆղանստանի դեսպանի վրա

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 19, 24News

985270

Բարսելոնայում հանցագործները հարձակվել են Իսպանիայում Աֆղանստանի դեսպանի վրա: Այդ մասին, հայտնել Է El Periodico-ն: Նրան տապալել են գետնին եւ խլել են 17 հազար եվրո արժողությամբ Bulgary ձեռքի ժամացույցը:

Հարձակումը տեղի Է ունեցել օգոստոսի 18-ին, ժամը 21:40-ի սահմաններում, Լաետանա փողոցում: Դրա հետեւանքով դեսպանը ոտքի վնասվածք Է ստացել: Նա տեղի ունեցածի մասին հայտնել Է ոստիկանությանը: Փաստի կապակցությամբ սկսվել Է հետաքննություն, կասկածյալներին փնտրում են:

El Periodico-ն հիշեցրել Է, որ հունիսին կողոպտիչը մոտոցիկլետով հարձակվել Էր Հարավային Կորեայի կառավարության բարձրաստիճան կին պաշտոնյայի վրա: Նա կնոջ ձեռքից խլել Էր պայուսակը եւ փախել: Կինը կորցրել Էր հավասարակշռությունը, ընկել եւ գլուխը խփել գետնին: Մի քանի օր անց նա ստացած վնասվածքներից մահացել Է հիվանդանոցում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: