Արցախում ամուսինը ծեծել է կնոջը․ Արմավիրի մարզի 24-ամյա բնակչուհին դիմել է ոստիկանություն

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

Վլադիմիր

Օգոստոսի 17-ին ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնից հաղորդում է ստացվել Արցախի ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին առ այն, որ կրծքավանդակի սալջարդով և կապտուկով «Վաղարշապատի բժշկական կենտրոն» ՓԲԸ է դիմել Արմավիրի մարզի բնակչուհի, 24-ամյա Հ. Հ-ն, ով հայտնել է, որ Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքում իրեն ծեծի է ենթարկել իր ամուսինը՝ Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքի բնակիչ, 25-ամյա Հ. Գ․-ն: Այդ մասին հայտնում է Արցախի ոստիկանությունը։

Արցախի ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ ս.թ. օգոստոսի 15-ին, ժամը 13:00-ի սահմանում տանը ծագած վիճաբանության ժամանակ Հ. Գ․-ն քաշքշել և հարվածներ է հասցրել Հ. Հ․-ին:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: