Լռելու դեպքում հերթը Ստամբուլինն է ու Անկարայինը․ Փայլանը՝ քաղաքապետերի հեռացման մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

1

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը դատապարտել է թուրքական իշխանությունների կողմից Վանի, Մարդինի եւ Դիարբեքիրի քաղաքապետերին պաշտոններից հեռացնելը։

«4 ամիս առաջ ճնշող մեծամասնության ձայներով ընտրված քաղաքապետերն անօրինական ձեւով հեռացվել են պաշտոնից։ Լռելու դեպքում հերթը Ստամբուլինն է ու Անկարայինը»,–գրել է Փայլանը։