ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News
Այս պահին վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում փակ ձևաչափով հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ: Քննարկման առարկան Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված խնդիրն է:
Լրագրողների հարցին՝ ի՞նչ արդյունք տվեց ջերմուկցիների հետ հանդիպումը և ինչ համաձայնություն ձեռք բերվեց, Նիկոլ Փաշինյանը չի պատասխանել։