Վարչապետն ասել է՝ այս պահին հիմքեր չկան դադարեցնելու Ամուլսարի շահագործումը․ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

1

Վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Բաղրամյան 26-ում Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ անցկացված քննարկմանը, ասաց. «Վարչապետն ասել է, որ այս պահին հիմքեր չկան դադարեցնելու համար, ինքը չի ասել, որ պետք է շահագործվի: Չեմ կարծում, որ ամբողջ ընթացակարգը ավարտվել է, սպասենք վերջնական արդյունքի»։

Խոսնակը հայտնեց, որ ժամեր անց քննարկման սղագրությունը կհրապարկվի կառավարությունում. «Այնտեղ շատ հարցերի պատասխաններ կարող եք գտնել»:

Ինչ վերաբերում է բնապահպանների պնդմանը, թե նոր փորձաքննությունն է անհրաժեշտ անցկացնել, խեսնակն ասաց. «Այս պահին չենք տեսնում հիմքեր նոր ուսումնասիրության համար»:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news